Մանվել Գրիգորյանը դեռ քաղաքացիական հիվանդանոցում է. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
22.04.2019 | 13:00ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը ծանր է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Լրագրողների հարցին, թե գոհ է Մանվել Գրիգորյանը հիվանդանոցի պայմաններից պաշտպանը արձագանքեց. «Չի կարող գոհ լինել մի մարդ, որը ապօրինի կալանքի տակ է պահվում, բայց համեմատաբար ՔԿՀ-ի՝ այստեղ գոնե ավելի քիչ է խոշտանգվում»:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան