Տիկի՛ն Նազարյան, կուզենք, որ ասեք՝ ոչ թե կարծում եմ, այլ որոշակիություն բերեք այստեղ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագիծը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագծի հիմնական զեկուցող Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս նախագծով աջակցություն կստանա՞ն այն քաղաքացիները, որոնք դուրս են մնում նախագծով նախատեսված 63 քաղաքացիների ցուցակից։

«Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում և կուզենք շատ որոշակի պատասխաններ: Կուզենք, որ ասեք՝ ոչ թե կարծում եմ, այլ որոշակիություն բերեք այստեղ, օրինակ՝ կար մի քաղաքացի, որը տեղափոխվեց ԱՄՆ, իմ ընտանիքի կազմակերպած դրամահավաքի և տեղի հայ համայնքի ջանքերով վիրահատվեց։ Հիմա նա արտագաղթել է և Ֆրանսիայի քաղաքացի է: Հիմա ի՞նչ անել այդ դեպքերի հետ, արդյոք մենք այս օրենքի նախագծից դուրս չե՞նք դնում վնասվածքներ ստացած այլ մարդկանց և արդյոք այդ օրն իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանները ևս կա՞ն աջակցություն ստացողների ցանկում»,- դիմելով ԱԺ փոխնախագահին՝ նշեց Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած քաղաքացին աջակցություն կստանա, քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ստացել է ծանր վնասվածք, իսկ ինչ վերաբերվում է ոստիկաններին, ապա ներկայացված 63 հոգանոց ցուցակում՝ այո՛ կան նաև ոստիկաններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան