ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե բա՝ դուք Մարտի 1-ից դասեր չե՞ք քաղել, որևէ մեկն իրեն թույլ տալ չի կարող․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակներից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում մանրամասնեց, թե այս օրենքն ինչի մասին է։

«Այս օրենքն այն բանի մասին է, որ այլևս ՀՀ-ում որևէ մեկն իրեն թույլ չպետք է տա Ազատության հրապարակն անվանել թատերական հրապարակ, այս օրենքը նրա մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, նրա մասին է, որ ոստիկանն այլևս ձեռք չի բարձրացնելու ժողովրդի վրա, այն բանի մասին է, որ ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան և  ի վերջո,  այն մասին է, որ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե բա՝ դուք Մարտի 1-ից դասեր չե՞ք քաղել, որևէ մեկն իրեն թույլ տալ չի կարող»,- ասաց  ԱԺ փոխնախագահը։

Ալեն Սիմոնյանը նախագծի մասին խոսելիս հիշեց աստվածաշնչյան մի դրվագ․ դժոխքում հայտնված Պիղատոսը մշատես լվանում է իր ձեռքերը, բայց միևնույնն է, դրանցից մշտապես արյուն է հոսում։

«Շատ ու շատ մարդիկ այսօր գումարներ են ծախսում, որպեսզի լվանան իրենց ձեռքերը, բայց այդ ձեռքերը երբեք այլևս մաքուր չեն լինելու»,- խոսքը եզրափակեց ԱԺ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան