Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն. տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի …