Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ. Դավիթ Սանասարյանը բացառիկ հայրենասեր է․ ՊՎԾ պետի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ես որևէ մեկի հետ իմ ազգակցական, քավոր-սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում, երբևէ թաքցնելու որևէ առիթ չեմ ունեցել: Այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու մասին Factor.am-ի հարցին:

«Ես փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք: Եթե ունենայի այդպիսի հարաբերություններ, մեծ սիրով կբարձրաձայնեի: Ես աշխատել եմ ոստիկանությունում, աշխատել եմ Քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, և շփումը նաև այդ համատեքստում է եղել»,- պնդեց Քյարամյանը:

Հարցին՝ մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնը, Արգիշտի Քյարամյանն արձագանքեց, որ Դավիթ Սանասարյանը շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավարը.  «Այս պահին, քանի որ նա այդ ծառայության ղեկավարն է, իսկ մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա և կղեկավարի այս կառույցը, հետևաբար՝ ես այս համատեքստում բան չունեմ ավելացնելու»:

Իսկ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին ՊՎԾ պետի տեղակալը չցանկացավ խոսել. ասաց՝ որպես իրավաբան՝ չի կարող գնահատական տալ ընթացքի մեջ գտնվող քրեական գործին:

«Սակայն կուզենայի այս հարցին հետևյալ պատասխանը ևս տալ. կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան