ՊՎԾ պետի տեղակալը չի հիմնավորում, թե միլիոններն ինչպես է կուտակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը համառորեն չի ցանկանում նշել, թե 28 տարեկանում ինչպես է կարողացել կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար:

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Factor.am-ը փորձեց նրանից ստանալ այս հարցի պատասխանը, սակայն պաշտոնյան այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը»:

Դիտարկմանը, որ նա պաշտոնյա է, իսկ պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկությունները պետք է լինեն բաց, Քյարամյանն արձագանքեց. «Այն, որ ես պաշտոնյա եմ, վաղուց գիտեմ, բայց այս հարցին այսպես կպատասխանեմ. ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել»:

Factor.am-ի դիտարկմանը, թե աշխատավարձով հնարավոր չէ այսքան մեծ գումար կուտակել, Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան