Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության պաշտոնյայի

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովի  գլխավորած պատվիրակությանը:

 

«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, որպես քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու կառույց, ԵԽ-ի հետ այդ ոլորտում համագործակցության լուրջ փորձ է կուտակել, որ էապես նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմանը:

 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ևս արժևորել է ՀՀ դատախազության հետ ծավալված գործակցությունը՝ նշելով, որ ԵԽ-ի աջակցությամբ Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման գործընթացներում ՀՀ դատախազությունը հանդիսանում է հիմնական գործընկեր:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունավետ քննությունների իրականացման, խափանման միջոց կալանքի պրակտիկայի, Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, միջազգային իրավական համագործակցությանը միտված դատախազների վերապատրաստման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության և ՀՀ Քրեական նոր օրենսգրքերի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկայում եվրոպական նախադեպային իրավունքի տարրերի գործարկմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնություններին:

 

ՀՀ գլխավոր դատախազը փաստել է, որ չնայած քրեական դատավարության մշակվող նոր օրենսգրքի նախագծում ներդրվել են Հայաստանի նախկին և ներկայիս իրավական համակարգերի համար նոր ինստիտուներ, սակայն օրենսգրքի ընդունման գործընթացի որոշակի դանդաղման հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ դատախազությունը, հատկապես եվրոպական իրավունքի իմպլեմենտացման նպատակով, մի քանի կարևոր նախաձեռնություններ արդեն իսկ ցուցաբերել է: Խոսքը վերաբերում է ինչպես եվրոպական իրավունքի տեղայնացման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի փոփոխությունների և լրացումների նախաձեռնմանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների ուսումնասիրության հիման հայաստանյան քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայում մարդու մի քանի հիմնարար իրավունքների իրացմանը և պաշտպանության երաշխիքների բարձրացմանը միտված ներքին իրավական կանոնների սահմանմանը, դրանցից բխող ուղեցույցերի մշակմանը: Որպես այդպիսիք՝ Արթոր Դավթյանը, մասնավորապես, մատնանշել է  վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի համատեքստում մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչների կիրառմանն ուղղված ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներին, որոնք արդեն իսկ դրական արդյունքներ են ապահովում:

 

ՀՀ գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել ԵԽ-ի հետ համագործակցությամբ դատախազների վերապատրաստման նոր ծրագրերի նախանշումը՝ մի կողմից հաշվի առնելով իրավունքի զարգացման ներքին տրամաբանությանը և միտումներին համարժեքության ապահովման, մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության քրեադատավարական նոր մեխանիզմների պրակտիկ կիրառումը դյուրինացնելու անհրաժեշտությունը:

 

Միխայիլ Լոբովը բարձր է գնահատել քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների երաշխավորման ներպետական օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը և իրավունքին ներդաշնակեցնելուն միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդեն իսկ արձանագրված արդյունքները՝ նշելով, որ ԵԽ-ն շահագրգռված է այս հարցում շարունակելու աջակցությունը ՀՀ-ին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հացրեր»,- ասված է հաղորդագրությունում: