«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է «թափանցիկության և ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդատներին համապատասխան»։ Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցներ մի շարք հրապարակումներից հետո։ Հայտարարությունում ընդգծվում է, որ 2012-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ «Սբերբանկ»-ին վաճառվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մեծ ռեսուրսներ և ժամանակ է ներդրել մարդասիրական …

