Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Բելգիան նույնպես կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը. Կիրո Մանոյան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Բելգիայի խորհրդարանում վաղը քննարկվելու է մի օրինագիծ, որով, ինչպես ակնկալվում է, ցեղասպանությունների ժխտումը կքրեականացվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Նախապես դրանում Հայոց ցեղասպանության մասը չէր նախատեսված, բայց տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի կողմից տարված աշխատանքի արդյունքում ակնկալվում է, որ այս երկու օրը կունենանք նաև Բելգիայի խորհրդարանի կողմից որդեգրված նման օրենք»,- ասաց նա՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում առաջընթացի մասին հարցին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցով Հայաստանի կառավարության քաղաքականությանը՝ Կիրո Մանոյանը նշեց, որ այս առումով և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բացթողում ունեն:

«Հատկապես նախորդ իշխանության օրոք կարելի էր նույնիսկ նախագահի մակարդակով խոսել ոչ միայն ցեղասպանության ճանաչման, դատապարտման, այլ նաև հետևանքների վերացման մասին, սակայն և՛ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք կառավարության ծրագրերում հետևանքների վերացում հասկացություն չկա: Դա բացթողում է: Ըստ մեզ՝ չի կարելի 100 և ավելի տարի հետո խոսել միայն ճանաչման մասին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այսօր արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ Հայոց ցեղասպանության փաստը ոչ մի լուրջ պետության կամ պետական կառույցի կողմից չի վիճարկվում. «Եթե կան պետություններ, որոնք առ այսօր մերժում են ցեղասպանության փաստը, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Իսրայելը, դա անում են բացառապես Թուրքիային չանհանգստացնելու համար»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք այս տարի ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանն ասաց՝ Դոնալդ Թրամփի պարագայում դժվար է կանխագուշակել: «Բայց մենք պետք է նաև ճիշտ գնահատենք այն, որ ԱՄՆ նախագահներն արդեն քանի տասնամյակ է՝ կանոնավորապես ապրիլի 24-ին ուղերձով են հանդես գալիս: Ճիշտ է՝ այդ ուղերձում «ցեղասպանություն» որակումը չեն տալիս, սակայն ճիշտ չէ ասել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների օրենսդիրը՝ առնվազն խորհրդարանի ստորին պալատը, մի քանի անգամ ճանաչել է, հիմա դարձյալ օրակարգում երկու պալատների կան բանաձևեր, իսկ ամերիկյան 50 նահանգներից 49-ն այս կամ այն ձևով ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը»,- ասաց բանախոսը:

Իսկ Թուրքիայի կողմից ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցով մոտ ապագայում լավատես լինելու հիմքեր Կիրո Մանոյանը չի տեսնում. «Ինչ-ինչ պատճառներով, տարբեր պատրվակներով՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ և այլն, Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և հիմք չկա կարծելու, որ մոտ ապագայում դա Թուրքիայի համար օրակարգային հարց կդառնա»: