ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին եւ դուրս էր եկել հացադուլից հունվարի 17-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Տիգրան Տոնոյանը: Նա ասել է, որ հացադուլ հայտարարելու դեպքում անմիջապես բժիշկներ են ժամանում եւ հացադուլավորը 24 ժամ գտնվում …

