«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

«Ցուցադրությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: «Քանի որ Թումանյանը և Կոմիտասն առնչություն են ունեցել նաև ցեղասպանության թեմային, այս ցուցադրությունը նաև դրանով է կարևոր: Այստեղ ցուցադրված է նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը, և ցեղասպանության ազդեցությունը նրանց գործունեության վրա: Խորհրդանշական է, որ ցուցադրությունը բացվում է ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, և վստահ եմ, որ վաղը մեր շատ հայրենակիցներ նաև կլինեն այս թանգարանում և կծանոթանան այդ գործունեությանը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հոբելյանական միջոցառումները շարունակվելու են. Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր թանգարանները պետք է կրթական ծրագրեր իրականացնեն: «Երբ այցելում ենք այլ երկրներ և տեսնում, թե աշակերտներն ինչ ներգրավվածություն ունեն թանգարանների կրթական ծրագրերում, ցանկանում ենք այդ մոդելը կիրառել նաև մեզ մոտ»,-նշել է նախարարը:

Ցուցադրությունը, որտեղ խաչվել են Թումանյանի և Կոմիտասի ուղիները՝ արդեն ցեղասպանության թեմայի շրջանակներում, ուներ բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից՝ երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետևանքների հետ վերջիններիս անմիջական կապը: Ութ խորագրերից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ. Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին: Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915 թ. ապրիլին Չանկըրը աքսորված և սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած և մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ. ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս վարդապետի անունն է:

Ցուցադրությունն ուղեկցվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացվել են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ:

Ցուցադրության բացումից հետո Հիշողության պուրակում տեղի է ունեցել եղևնիներ տնկելու հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանների»,- ասված է հաղորդագրությունում: