Ուկրաինական դատարանը պահանջել է քրեական գործ հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորները պահանջում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթի գործընթաց սկսել և նրա դեմ քրեական գործ հարուցել: Այս մասին ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է Lenta-ն:

Դատավորների կոլեգիան վստահ է, որ «Պրիվատբանկի» անօրինական ազգայնացումը ճանաչելու մասին որոշման հրապարակումից հետո Պորոշենոյի արած հայտարարությունները դատական համակարգի վրա ճնշում են:

Դատավորները խնդրում են նաև պաշտպանություն ապահովել երկրի ղեկավարության ամենաթողությունից, ինչպես նաև կանխել նման դեպքերը: Նրանք Հետաքննությունների գլխավոր բյուրոյից պահանջել են քրեական գործեր հարուցել Պորոշենկոյի, արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի և Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլիի նկատմամբ:

Նշենք, որ Կիևի շրջանային վարչական դատարանն ապրիլի 18-ին ապօրինի էր ճանաչել գործարար Իգոր Կոլոմոյսկիին պատկանող «Պրիվատբանկի» ազգայնացումը: Ֆինանսական կառույցն ազգայնացվել է 2016 թվականին կազմակերպությունում ստեղծված բարդ ֆինանսական իրադրության պատճառով:

Դատարանի հայտարարությունից հետո Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, որում դիմել է Անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը՝ խնդրելով քրեական գործեր հարուցել գործը քննած դատավորների կոլեգիայի դեմ: