Պետությունը հաճախ է մերժում մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակել. ՄԻՊ-ի տարեկան հաղորդում

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:

 

«Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

  1. մերժվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների համապատասխան իրավական ակտում նրանց մասնագիտությունները տառացիորեն ներառված չեն:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով մարդն աշխատել է մետաղյա իրերի գործարանում որպես չոր եղանակով հղկող: Ավելի քան 24 տարի կատարել է նույն աշխատանքը, աշխատանքային գրքույկում նշվել է, որ նա աշխատել է որպես հղկող՝ առանց աշխատանքի չոր լինելու վերաբերյալ որևէ նշումի։ Արդյունքում վերջինս զրկվել է համապատասխան կենսաթոշակից:

  1. մերժվում են մասնակի կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ իրենց զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն համապատասխան իրավական ակտում: Ամբողջական չեն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում թվարկված կազմակերպությունները, մասնագիտությունները և պաշտոնները:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով քաղաքացուն մասնակի կենսաթոշակ չի նշանակվել՝ պատճառաբանությամբ, որ սահմանված պաշտոնների ցանկում «ավագ խմբագիր» պաշտոնը նախատեսված չէ: Փոխարենը ցանկում ընդգրկված են  որպես խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ կատարած աշխատանքները։

  1. մերժվում են երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն սահմանված ցանկում:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքի համաձայն՝ աշխատանքային ստաժում չի հաշվառվել ավիատեխնիկական բազայի տեխնիկական վերահսկողության բաժնում որպես ինժեներ աշխատած ժամանակահատվածը՝ պատճառաբանությամբ, որ «ավիացիոն» բառը բացակայում է, գրքույկում ուղղակի նշված է ինժեներ: Ուշագրավ է, որ լիազոր մարմնի դիրքորոշման համաձայն՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները համարվում են ինժեներա-տեխնիկական անձնակազմ, ուստի այդ աշխատանքներում ներգրավված մասնագետները կամ ավիացիոն ինժեներներ են կամ ավիացիոն տեխնիկներ: Այսինքն` ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները, անկախ աշխատանքային գրքույկում կատարված գրառումներից՝ համարվում են ավիացիոն ինժեներներ:

 

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

 

Մասնավորապես,

  1. անհրաժեշտ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում ուղղորդվել ոչ միայն սահմանված ցանկերում նշված մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը և յուրաքանչյուր դեպքի հիման վրա շարունակաբար կատարելագործել սահմանված ցանկը,
  2. անհրաժեշտ է մասնակի կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել ոչ միայն սահմանված ցանկում նշված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը, ինչպես նաև մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը:
  3. անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ աշխատանքն իր էությամբ համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին:

Թեմային առնչվող մանրամասները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ: