Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ …

