Սերժ Սարգսյանը 10 տարի չի խոսել, հիմա ի՞նչ պետք է խոսի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ լրատվամիջոցներն են Սերժ Սարգսյանի ասելիքի հետ կապված ակնկալիք ձևավորում, ինչը խորհրդարանականին զարմացնում է:

«Ես ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի՝ ապագա խոսելու վերաբերյալ: Որ այդ ակնկալիքը ձևավորում եք, ո՞ւմ եք ուզում ձեռ առնել»,- այսօր խորհրդանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Մարուքյանն ասում է՝ 10 տարի նա երկրի նախագահ է եղել ու ոչինչ չի խոսել, հիմա ի՞նչ է խոսելու. «10 տարին անցել է, հեղափոխություն է եղել, իշխանությունից գնացել է: Հիմա ինչ-որ ուժեղ հետաքրքրություն կա՝ ի՞նչ է ասելու: Իսկ ի՞նչ պետք է ասի: Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան