Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 85 պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվել․ նախարար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ երեկ չէ առաջին օրվա տվյալներով՝ 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ը առողջացումով դուրս են գրվել, իսկ մի քանիսի կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ շատ ծանր վիճակում են եղել:

«Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասաց նա:

Վարչապետի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ինֆարկտից հետո նաև ինսուլտը կարող է լիարժեք բուժվել և պետպատվերով, Արսեն Թորոսյանն ասաց․ «Այո՛։ Այս տարվա բյուջեից դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ: Հավանաբար կտեղավորվենք կամ մի քիչ կգերակատարենք, և կարիք կլինի այլ տողերից վերաբաշխում կատարել: Մյուս տարվա կանխատեսումներն ենք հիմա անում, միգուցե կարիք կլինի մի քիչ ավելացնել»: