ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում սպասվող բարձր ջերմային ֆոնին, նշեց․ «Մենք թևակոխում ենք անտառածածկ տարածքների հրդեհավտանգ ժամանակաշրջան։ ՀՀ ԱԻՆ-ն արդեն հրապարակել է իր կանխատեսումն, ըստ որի, որոշ տարածքներում ունենալու ենք մինչև 42 աստիճան տաքություն՝ առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Մեր երկիրը գտնվում է գլոբալ տաքացման փուլում, …