Մայիսի 2․ ՀՀԿ-ի վերջին նահանջը, ժողովրդի վարչապետը կընտրվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 2-ի առավոտը մայրաքաղաքը քաոսի մեջ է, գրեթե ոչ մի ճանապարհ բաց չէ, չի աշխատում նույնիսկ Երևանի մետրոպոլիտենը։

«Քայլ արեք, ժողովուրդ ջան, առողջություն է»,- բղավում է բողոքի գործողության մասնակիցներից մեկը։

Նախորդ օրը խորհրդարանում Հանրապետականը կանխել էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը։ Վերջինս կոչ էր արել ամբողջ երկրով այսօր սկսել գործադուլներ ու դասադուլներ։ Շենգավիթ համայնքի թիվ 137-րդ դպրոցը դասադուլ է անում հետևելով վարչապետի նախորդ օրվա կոչին։

Գործադուլ են հայտարարել Փակ շուկայի աշխատակիցները։ Նրանք հայտարարում են՝ մեր կյանքի հետ մի փոխեք մեր մեկ օրվա եկամուտը։ «Հայփոստը» նրանցից հետ չի մնում

«Մենք ենք տերը մեր երկրի»,- գոչում է աշխատակիցներից մեկը։

«Զվարթնոց» օդանավակայանն է դադարեցրել աշխատանքները։

«Ընենց չի, որ մենակ թոշակառու ու պարապ մասան ա ընդեղ, աշխատողն էլ ա պայքարում, ով որ իրան հարգում ա էս երկրում, պիտի պայքարի, մինչև էս իշխանությունը հեռանա էս երկրից»,- ասում է մի աշխատակից։

Նիկոլ Փաշինյանն ստիպված է միջամտել, իր ֆեյսբուքյան էջում նա օդանավակայանի աշխատակիցներին կոչ է անում վերսկսել աշխատանքները։

Խորհրդարանում տապալվում է քառօրյայի հերթական նիստը՝ այն բոյկոտել էր «Ծառուկյան» խմբակցությունը։ Մյուսները չեն կարողացել տեղ հասնել փակ ճանապարհների պատճառով։ Հանրապետական Ալիկ Սարգսյանն այն եզակիներից է, որ հասել է։ Ինքը խոստանում է Հանրապետականին չդավաճանել:

«Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,- վստահեցնում է նախկին ոստիկանապետը։

Հեղափոխության առաջնորդը ֆեյսբուքյան ուղիղ եթերով զեկուցում է համազգային անհնազանդության առաջին արդյունքների մասին, դրանք աննախադեպ են, փակ են Երևան մտնող բոլոր ճանապարհները ։ Փաշինյանը լսել է, որ ժողովրդի մեջ շրջում են սադրիչներ, առաջնորդն այստեղ առաջին անգամ խոսում է նման մարդկանց ասֆալտին փռելու մասին։

«Երեք հոգով բռնում եք մի ձեռքից, երեք հոգով բռնում եք մյուս ձեռքից, երեք հոգով մի ոտքից, երեք հոգով մյուս, հանգիստ պառկացնում եք գետնին ու մի քանի հոգով նստում եք վրեն, իհարկե էնպես, որ կարողանա հանգիստ շնչել։ Մինչև խելոքանա ու նրան կներգրավեք փողոցները փակելու գործի մեջ»,- հակահեղափոխականից հեղափոխական ստանալու մեթոդաբանությունն է շարադրում Նիկոլ Փաշինյանը։

Դրսում փողոցների շրջափակմանը մասնակցում են նույնիսկ չինացի զբոսաշրջիկները, նրանք նույնպես դեմ չեն, որ Նիկոլը դառնա վարչապետ։ Ճանապարհներ փակողներին միացել են նաև երեխաները՝ առանց մեծահասակների: Համազգային անհնազանդությանը ըմբռնումով են վերաբերվում անգամ Բավրայի անցակետում, որտեղ արգելափակված է 300 բեռնատար։

Արտաշատում պարզապես պասիվ բողոք չեն իրականացնում, այնտեղ հենց պատի վրա կոտրում են ՀՀԿ-ի գրասենյակի ցուցանակի ապակին։

Հանրապետությունում տիրող քաոսին իր հայտարարությամբ փորձում է վերջ դնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Նա հայտարարություն է տարածում, ըստ որի, անհրաժեշտ են քաղաքակիրթ և արագ լուծումներ՝ վարչապետը կարող է ընտրվել միայն խորհրդարանում։

Իր հերթին հայտարարություն է տարածում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մեկնաբանում է պատգամավորներ Աղվան Վարդանյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Գրիգոր Ավալյանին ուղղված իրենց կուսակցությունների կոչը՝ հրաժարվել մանդատներից կուսակցության հրահանգին չենթարկվելու համար։ Առաջին նախագահը այդ կոչը համարում է հակասահմանադրական և նշում, որ Սահմանադրությամբ նրանք ներկայացնում են ժողովրդին և կաշկանդված չեն հրամայական մանդատով։

Հայտնի է դառնում, որ վարչապետի երկրորդ ընտրության հարցը խորհրդարանում իրավունքի ուժով կքննարկվի մայիսի 8-ին։ Այս անգամ 35 պատգամավորի ստորագրություն է պետք, որպեսզի Փաշինյանն առաջադրվի վարչապետ։ Համազգային քաոսը հանգուցալուծվում է ժամը 16:00-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ ժամից պետք է բացվեն հանրապետության բոլոր ճանապարհները, իսկ ժողովուրդը թող հավաքվի Հանրապետության հրապարակում:

«Մենք ամեն րոպե սպասում ենք զարգացումների, լինեն այդ զարգացումները՝ լավ, չլինեն, մենք այլ տարբերակներ ունենք»,-հավաքվածներին զգուշացնում է հեղափոխության առաջնորդը։

Փաշինյանի այս հայտարարությունն օգնում է, որ Հանրապետական խմբակցությանը երեկոյան կարողանա հասնել խորհրդարան, որտեղ հայտարարություն պիտի ընդունեն։ Նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարդում է հայտարարության տեքստը:

«ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ՝ ՀՀ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ»,- կարդում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հանրապետության հրապարակում արդեն սկսվել է հուժկու հանրահավաք։ Այստեղ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում կրկին իրավիճակ է փոխվել՝ Հանրապետականը ոչ միայն չի խանգարի, այլև կօգնի ժողովրդի թեկնածուին ընտրել վարչապետ:

«Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները վարչապետի ընտրության երկրորդ փուլում ձեր կողմից առաջադրված վարչապետի ընտրության խնդիրը գործնականում լուծված է»,– ավետում է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 3-ին Հայաստանի ամբողջ տարածքում անհնազանդության որևէ գործողություն չի սպասվում։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է համոզվի, որ Հանրապետականը չի խաբում:

«Առավոտը, էրեխեք ջան, գնում եք դասի, դասերը լավ սովորած, ինչ որ բաց եք թողել սովորելը, էս ընթացքում ամեն ինչ կարդում եք»,- հորդորում է Նիկոլ Փաշինյանը։

Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ոչ ոք չի կանգնելու որևէ մեկի ճանապարհին։ 6 օրից Հայաստանը կունենա նոր ղեկավար։

Մհեր Արշակյան