Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում նե, որ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:
«Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: