«Երկիր, որը գոյություն չունի»․ Արցախի մասին ցուցահանդես կազմակերպած իսրայելցի լուսանկարիչը՝ ադրբեջանական ճնշումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Իսրայելցի 32-ամյա լուսանկարիչ Գիլադ Սադեն 5 տարի առաջ եկավ Երևան, որտեղ հանդիպեց ընկերոջն ու միասին ճամփա ընկան դեպի Արցախ: Սա անարձագանք չմնաց ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անգամ Իսրայելի կողմից: Չնայած դրան՝ Արցախ նրա առաջին այցելությունը վերջինը չդարձավ։

«Արցախ առաջին այցս տեղացի ընկերոջ հետ էր, որն այնտեղ ինձ իրենց տուն տարավ։ Ես տեղացիների հետ մնացի ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև գյուղերում, որոնք այնքան էլ հայտնի չեն։  Սա ինձ թույլ տվեց Արցախին այլ աչքով նայել, հասկանալ, որ այն պարզապես վերնագրերի հետևում թաքնված անուն չէ, այլ վայր՝ լավ մարդկանցով ու հիասքանչ մշակույթով»,- պատմում է Գիլադը։

Արցախ կատարած այցերից հետո Գիլադը հասկացել է, որ միայն տվյալ մշակույթի ու տեղացիների հետ շփումից հետո կարելի է կարծիք կազմել այն մարդկանց մասին, որոնց հետ, ըստ չգրված օրենքների, պետք է թշնամի լինել:

«Ես հիացած էի, երբ հասկացա, որ մի տեղում եմ, ուր երկար ժամանակ չէի համարձակվում գնալ, քանի որ կարծում էի՝ վտանգավոր է։ Ես հասկացա, որ լուրերի վերնագրերը կամ քաղաքական գործիչները փորձում են մեզ շեղել այն ուղղությամբ, որն իրենց է հարմար»,- նշում է Գիլադ Սադեն։

Արցախում եղած ժամանակ Գիլադը լուսանկարներ է արել ու տեսանյութեր պատրաստել, ապա համացանցում տեղադրել, որպեսզի բոլորը հիանան Արցախի բնությամբ ու մշակույթով։ Կարճ ժամանակ անց, սակայն, սկսել է ճնշումների ենթարկվել. ինչպես վիրտուալ տիրույթում, այնպես էլ կյանքում:

«Առաջին անգամ հասկացա, որ խնդիրներ ունեմ, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից նամակ ստացա: Դրանում ինձ հորդորում էին դադարեցնել Արցախ այցելությունները, քանի որ դրանք մեծ խնդիրներ կառաջացնեին Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում: Ես զարմացած էի։ Ի՞նչ խնդիր կար, ես պարզապես ճանապարհորդ եմ, լուսանկարիչ։ Դա ինձ ստիպեց ավելի լրջորեն զբաղվել իմ գործով ու Արցախի մասին լուսանկարների ցուցադրություն կազմակերպել»,- ասում է իսրայելցի լուսանկարիչը։

Արդյունքում, սակայն, Գիլադն ավելի մեծ ճնշումների է ենթարկվում թե՛ Իսրայելի, թե՛ Ադրբեջանի կողմից, անգամ սպառնալիքներ ստանում: Բայց հստակ որոշում է՝ կազմակերպել Արցախի մասին ցուցահանդես՝ «Երկիր, որը գոյություն չունի» խորագրով:

«Այսօր ես հասկանում եմ, որ ճանապարհորդների, լուսանկարիչների ու բլոգերների նկատմամբ Ադրբեջանի այս ճնշումներն իրականում նրա համար են, որպեսզի Արցախի ժողովրդի մասին  այնպիսի կարծիք ձևավորվի, թե նրանք վատն են ու վտանգավոր՝ դրանով զրկելով նրանց այլ երկրներից ռազմական կամ այլ տեսակի օգնություն խնդրելու հնարավորությունից»,- նշում է Գիլադը։

 Իսրայելի մայրաքաղաքում Գիլադն արդեն հասցրել է ցուցադրություն կազմակերպել։ Այս պահին այն Երուսաղեմում է, շուտով Եվրոպա կտեղափոխվի։ Գիլադի խոսքով՝ կարևորը գաղափարն է և իր նպատակը՝ անել այնպես, որ Արցախ ավելի շատ այցեր լինեն, իսկ Ադրբեջանը դադարի ճնշել մարդկանց, որոնք Արցախ են գնում՝ պարզապես հիանալու նրա գեղեցկությամբ։

 «Ցուցադրություններս հիմնականում հոսթելներում եմ կազմակերպում, որտեղ միշտ շատ ճանապարհորդներ են լինում։ Նրանք հարցնում են՝ որտե՞ղ է սա։ Հետո տեսնում են, որ Արցախը թանկ հաճույք չէ։ Այսպես ես նրանց խրախուսում են այցելել Արցախ ու ամեն ինչ իրենց աչքով տեսնել»,- պատմում է լուսանկարիչը։

 Ցուցադրության մեջ, Արցախի լուսանկարներից ու տեսանյութերից բացի, Գիլադը նաև հետաքրքիր մի ցուցանմուշ ունի՝ հին անձնագիրը, որով Արցախ է մեկնել: Այն շրջանակի մեջ է դրել ու այսպես անվանել. «Կարո՞ղ է գոյություն չունեցող երկիրը վիզայի արտոնագիր տալ»: Արցախ կատարած այցերի պատճառով Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուց լուսանկարիչը չի վախենում:

 «Ինձ նման մարդկանց նկատմամբ Ադրբեջանը «սև ցուցակով» է ճնշում գործադրում։ Բայց դա ինձ իրականում չի էլ հետաքրքրում։ Անգամ չեմ էլ ստուգել՝ արդեն ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ադրբեջանական խոշորագույն մեդիաներն ինձ անգամ հայ անջատողական ու ահաբեկիչ են անվանում: Կարծում եմ՝ մի փոքր տեղեկատվությունը նրանց կօգներ ավելի կոռեկտ արտահայտվել»,- ընդգծում է Գիլադը։

Արցախի մասին աշխարհին տեղեկացնելուց բացի՝ Գիլադն իր հայրենիքում՝ Իսրայելում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է բարձրաձայնում։ Ասում է՝ եթե Իսրայելի ներկայիս սերունդն այն չընդունի ու չճանաչի, ապա, կարելի է ասել, ապագա չունի: Գիլադի խոսքով՝ Իսրայելը նման թեմաներին փորձում է չանդրադառնալ՝ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար:

 «Ինձ համար Հայոց ցեղասպանությունը բավական ցավոտ թեմա է, և ես ամաչում եմ, որ մի երկրից եմ, որը չի ճանաչում այն։ Այն բոլոր երկրները, որոնք Ցեղասպանությունը չեն ճանաչում, ամրապնդում են հանցագործությունը։  Իսրայելը Թուրքիայի համար և՛ լավ բարեկամ է, և՛ թշնամի։ Կարծում եմ՝ Ցեղասպանության թեման շրջանցելը դրանով է պայմանավորված։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ խնդիրներ ունենալու դեպքում, Իսրայելը Հայոց ցեղասպանության  ընունումը որպես խաղաքարտ է օգտագործում։ Սա քաղաքական խաղ է, որն ինձ և շատ իսրայելցիների դուր չի գալիս»,- անկեղծանում է լուսանկարիչը։

Վաղը Գիլադը կրկին Արցախ է մեկնելու: Ասում է՝ այնտեղ ամենաշատը ժենգյալով հացը, մեղրն ու թթի օղին է հավանել։ Այժմ դրանց համը փորձելու հնարավորություն այլ երկրներից ժամանող զբոսաշրջիկների էլ է ընձեռում՝ իր հետ նրանց Արցախ տանելով:

 

Նելլի Մելքոնյան