ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը: Փետրվարի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մի կողմ են թողնվել, իսկ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը հայտնվել է լուսանցքում: «Մենք դա ավելի լայն …

