Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի. Ֆեդերիկա Մոգերինիի շնորհավորական ուղերձը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Եվրոպական միության անունից  շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի։

Հասարակության համար ճշտված և արժանահավատ լրատվություն երաշխավորելու մեծ պատասխանատվությունից բացի ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները բազմակարծ և բաց հասարակության հիմնաքարն են։ Հետաքննող լրագրությունը կատարում է վերահսկողի անհրաժեշտ դեր օգնելով, որպեսզի կառավարությունները և պետական հաստատությունների բոլոր օղակները հաշվետու լինեն հասարակության առջև իրենց գործողությունների և պարտականությունների կատարման համար։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ավելի հաճախ փորձեր են արվում կրճատելու ազատ մամուլի տարածքը, այդ թվում՝ վստահության խաթարման կանոնավոր գործողություններով, և չափազանց շատ լրագրողներ կորցրել են կյանքնը կամ վտագի ենթարկվել ոչ հարմար ճշմարտությունը հասանելի դարձնելու պատճառով։

Այս տարի համաշխարհային 26-ամյակին անդրադառնում ենք այն մատրահրավերներին, որոնց հետ ապատեղեկատվության այս ժամանակաշրջանում առերեսվում են լրատվամիջոցներն ընտրական գործընթացներում, ինչպես նաև՝ ժողովրդավարությանը, խաղաղությանն ու հաշտեցմանն աջակցելու մամուլի ներուժին: Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ՝ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ։

Այդ պատճառով մեկնարկել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիր» նախաձեռնությունը, որի միջոցով Եվրոպան մեծացնում է արձագանքը և բարձրացնում իր հասարակությունների դիմակայությունը ապատեղեկատվությանը: Ծրագիրը միտված է ապատեղեկատվության հայտնաբերման համակարգի բարելավմանը, Միության և ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանն ու միավորմանը, մասնավոր հատվածի համախմբմանն ու ստանձնած պարտավորությունների իրականացմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և քաղաքացիների հզորացմանը: Առողջ ժողովրդավարությունը հենվում է բաց, ազատ և արդար հանրային բանավեճերի վրա և մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել այս տարածքը, թույլ չտալով ապատեղեկատվության տարածում, որն առաջացնում է ատելություն, բաժանումներ և ժողովրդավարության նկատմամբ անվստահություն:

ԵՄ-ն խթան է հաղորդում ազատ և արդար մամուլին ոչ միայն իր տարածքում, այլ նաև երրորդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում ֆինանսավորելով թիրախային ծրագրեր՝ միտված լրագրության որակի բարձրացմանը, մամուլի ազատության խթանմանը և հանրային տեղեկատվության մատչելիության ապահովմանը: Ազատ լրագրության նկատմամբ ավելացող ճնշումների պայմաններում ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը ԶԼՄ-ների և մամուլի ազատության պաշտպանությանը՝ իր սահմանների ներսում և ամբողջ աշխարհում:

(*) 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից հաստատվեց Համատեղ հաղորդակցություն, որը սահմանում է «Ընդդեմ ապատեղեկատվության գործողությունների ծրագիրը»»,- ասված է ուղերձում: