«Այս պահին ևս Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում` Օպերայի հարակից տարածքից Արաբկիրի, Կենտրոնի և Էրեբունու բաժիններ բերման ենթարկվածների հարցով»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը: Արձանագրվել են նաև տուժած ոստիկանների ու ցուցարարների դեպքերը։ …

