Միխայլովկա համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում խոշոր չափի յուրացում կատարելու համար 

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում նե, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում  Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

«Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և «Բերրիություն»  ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»  ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր:  Վերջինիս  շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում  ձևականորեն ներառվել են թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետ Լոռու մարզպետի կողմից հաստատված չափաքանակի համաձայն՝ նույն թվականին ստացել է ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց 2015թ. մարտի 20-ին իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ղեկավար Ռ. Ղ.-ի միջոցով «Արդշինբանկ»  ՓԲԸ Վանաձոր քաղաքի մասնաճյուղում բացված «Բերրիություն»  ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»  ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ առանձնապես խոշոր չափերի՝  7.864.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել և օգտագործել է սեփական կարիքները հոգալու, իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով: Մի մասն էլ համայնքի ղեկավարը հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին: Այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նրա կողմից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի պարարտանյութը:

Այդ ընթացքում համայնքի ղեկավար Լ. Դ.-ն նաև պարարտանյութերի վաճառքից համայնքի 2 բնակիչներից ստացել է զգալի չափերի գումար, ապա, շահադիտական դրդումներով, համայնքի բնակիչներից հավաքագրված նշված գումարը մատակարար կազմակերպության՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույնպես յուրացման եղանակով հափշտակել է:

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:

Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ չկատարելու և պարարտանյութի գծով պարտքեր ունենալու վերաբերյալ:

Նկարագրված արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: Սակայն դրանից հետո որևէ միջոցներ չի ձեռնարկել պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

2019թ. ապրիլի 25-ին կայացված դատավճռով Լ. Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնական արդյունքում դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ նաև 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Նույն դատավճռով դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով  Լ Դ-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5․139․000 ՀՀ դրամի չափով գումար՝ որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: