Շիրակի մարզպետարանում օպտիմալացման գործընթաց դեռևս չկա

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Շիրակի մարզպետարանում օպտիմալացման գործընթացը դեռ չի սկսվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արաքս Կիրակոսյանը: Մեր հարցին, որ կան խոսակցություններ, որոնց համաձայն՝ արդեն կրճատումների գործընթաց է սկսվել, Արաքս Կիրակոսյանը պատասխանեց, որ նման բան չկա:

«Օպտիմալացումն ընդհանուր գործընթաց է: Օպտիմալացում էլ չէ, այլ կառուցվածքային փոփոխություն է: Որևէ կառուցվածքային փոփոխության մասին մենք դեռևս պաշտոնական որևէ բան չենք ստացել: Եթե Կառավարությունից որևէ որոշում չկա, ո՞նց կարող է սկսվել»,- ասաց մարզպետարանի մամուլի պատասխանատուն:

Նա հավելեց, որ որևէ նոր կառուցվածքային փոփոխության ու նոր կրճատումների մասին ոչ միայն հայտարարություն չի եղել, այլև ներքին խոսակցություն:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30%-ը պիտի կրճատվի: Այս որոշումը կայացվել էր խորհրդատվական մի ընկերություն ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Կառավարությամբ պարզաբանմամբ՝ օպտիմալացման նպատակն է՝ ապահովել արդյունավետ կառավարում և ներգրավել առավել որակյալ մասնագետների:

Էմմա Չոբանյան