Գլխավոր դատախազության գործունեության հետ կապված ունեմ մտահոգություններ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրավապահ համակարգը կաշկանդված չէ, ինչպես նախկինում էր․ իրավապահների ձեռքերն ազատ են այդ հարցում, սակայն ինձ համար՝ որպես ԱԺ պատգամավորի, անհասկանալի էր Գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած զեկույցն այն մասին, որ դատարան ուղարկված կոռուպցիոն գործերի հարցում ցուցանիշի աճ չկա, թիվը մնացել է նույնը։

Այս մասին այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«2018 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը եղել է գրեթե նույնը՝ 2017 թվականին 147 գործ, 2018 թ․՝ 151։ Սա ինձ լուրջ մտորելու տեղիք է տալիս։ Գլխավոր դատախազության զեկույցի մեջ կար ձևակերպում, որ գործերը կարճվել են պետության պատճառված վնասի փոխհատուցման հիմքով․ արդոք սա արդունավե՞տ է, ես չէի ասի։ Դա նույն հաջողությամբ գործող պաշտոնյային հուշում է, որ նա էլ կարող է ինչ-ինչ բաներ անել, հետո կարող է փոխհատուցել և գնալ տուն։ Փաստորեն, երբ չկա դատավճիռ, մարդու արարքին գնահատական տրված չէ, այնպես որ ես Դատախազության գործունեության հետ կապված մտահոգություններ ունեմ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան