Միակ պայմանը, որի հիման վրա կարող է Ամբերդում դադարեցվել շինարարությունը, հնագիտական շերտի առկայությունն է. մշակույթի փոխնախարար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն անդրադարձավ Ամբերդ ամրոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքներին և դրանց կասեցմանը։

Նա նշեց, որ ապրիլի 13-ին սոցցանցերից տեղեկացել են Ամբերդ ամրոցի մոտակայքում շինարարական աշխատանքների մասին։ Ստուգել են, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը և թե արդյոք իրականացվող աշխատանքները պահպանության գոտու մեջ են մտնում։

«Պարզեցինք, որ  դեռևս 2013 թվականին տարածքը պահպանության գոտուց  դուրս է հանվել։ Գիտահետազոտական կենտրոնից պարզաբանման ենք սպասում այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է այն պահպանության գոտուց հանվել»,- նշեց մշակույթի փոխնախարարը։

Նրա խոսքով՝  ապրիլի 26-ին Մշակույթի նախարարության հնագետ Հարություն Վանյանի հետ Ամբերդի տարածք այցելություն են ունեցել և պարզել, որ հնագետի ուսումնասիրությունից հետո միայն կարող են որոշում կայացնել՝ թույլատրել շինարարությունը, եթե հնագիտական շերտ չկա, թե ոչ։

«Ես մասնագիտությամբ հնագետ չեմ, բայց պարտադիր չէ հնագետ լինել՝ հասկանալու համար, որ այնտեղ պատմական շերտ կա։ Հայտնաբերել ենք խեցեղենի տարբեր կտորներ, մարդկային գանգոսկր։ Տեսախցիկներ առաջ կառուցապատողի հետ պայմանավորվեցինք, որ ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, մինչև հնագետը ուսումնասիրություն կիրականացնի»,- ընդգծեց Տիգրան Գալստյանը։

Ըստ նրա՝ միակ պայմանը, որի հիման վրա կարող են դադարեցնել շինարարությունը, հնագիտական շերտի առկայությունն է։

Մշակույթի փոխնախարարը հավելեց, որ կառուցապատողը՝ Սիրակ Մանուկյանը, մինչև 2018 թվականն աշխատել է Ամբերդ թանգարանի ղեկավար։ Բացի այդ, նա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է:

«Մշակույթի նախարարությունը Մանուկ Մանուկյանին աշխատանքից ազատելու լիազորություններ չունի, պետք է սպասենք Դատախազության արձագանքին»,- եզրափակեց Տիգրան Գալստյանը։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ապրիլի 29-ին ֆեյսբուքյան գրառման միջոցով  տեղեկացրել էր, որ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերականգնման գործընթացը քննարկելու նպատակով։

Նելլի Մելքոնյան