Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությունը:

«Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել վերջերս ԱՄԷ կատարած իր այցի ընթացքում, իրականություն կդառնան: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերի իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է, որ Հայաստանի նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում ԱՄԷ ղեկավարների հետ կայացած հանդիպումներն ուղենիշ են դարձել, որպեսզի այսօր ինքը Հայաստանում քննարկումներ անցկացնի տարբեր ոլորտների շուրջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն տեղի են ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումները, որոնց ընթացքում որոշակի համաձայնության են հասել մի շարք կարևոր հարցերում:

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն ասել է, որ ակնկալում են ավելի սերտ համագործակցություն ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կան էմիրաթական գործարարության հաջողված օրինակներ՝ ԱՄԷ պետնախարարը կարևորել է ինչպես դրանց հետագա ծավալումը, այնպես էլ հայաստանցի գործարարների ներկայությունը էմիրաթական շուկայում»,- ասված է հաղորդագրությունում: