Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը՝ մարտի 15-ին, փակ հանդիպում կունանա Ազգային ժողովում պատգամավորների հետ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը կհանդիպի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: «Այս փուլում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, …

