Վստա՞հ եք, որ ԱԱԾ-ում կոռուպցիա չի բացահայտվել. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո, ի տարբերություն մնացած կառույցների, ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեղան արձագանքեց. «Դուք վստա՞հ եք, որ չի բացահայտվել: Նպատակահարմար չի եղել, հանրությունը չի իմացել այդ մասին»,- ասաց նա:

Թե ո՞ւմ հետ են կապված եղել այդ բացահայտումները, ԱԱԾ տնօրենը չասաց: Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ-ի շուրջ անիմաստ աղմուկ է բարձրացվել:

«ԱԱԾ-ն այս ընթացքում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ վախեցնել մեզ, որ մենք մեր գործառույթները չիրականացնենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանը հավաստեց, որ ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ. «Եթե կլինի մի դեպք, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև: Հորդորում եմ բոլորին՝ չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան