Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԵԽԽՎ ամբիոնից նրա կողմից հնչեցված 50 հազար ստվերային աշխատողների օրինական դաշտ տեղափոխվելը։ «Ինչպես գիտեք՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում յուրաքանչյուր աշխատողի համար արտացոլվում է 1000 դրամ և, իմ ունեցած տեղեկություններով, հեղափոխությունից հետո մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ այդ հիմնադրամի ամսական ցուցանիշն աճել է 5 …

