Մարտի 1-ի սպանությունները ստանձնող ոստիկաններից յուրաքանչյուրին օլիգարխները պետք է 200.000 դոլար տային. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Փաստահավաք խմբի նախկին անդամ, Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկի՛ն Սաֆարյան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանություն կատարելու կասկածանքով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել՝ Գեղամ Պետրոսյանը, որն այն ժամանակ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը և շտաբի պետն էր։ Նրան կասկածում են զոհված Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։ Փաստահավաք խմբում Դուք և Անդրանիկ Քոչարյանը հրավիրել եք նրան հարցաքննելու։ Կա նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ Գ.Պետրոսյանը բավականին նյարդային էր պատասխանում հարցերին։ Դուք նրա հետ զրույցում մտածո՞ւմ էիք, որ նա կարող է ընդհուպ մինչև մարդ սպանած լիներ։

– Առաջին անգամ, երբ նա Փաստահավաք խումբ եկավ, վախվորած էր, և նրան բացելը շատ դժվար էր. ինչ հարց տալիս էինք, կտրուկ, կարճ էր պատասխանում։ Երկրորդ անգամ շատ ագրեսիվ էր, և այնպիսի տպավորություն կար, որ մեկը նրան դուխ է տվել և ուղարկել՝ մեզ վրա հորթուբորթ անելու։ Գիտեինք, որ Ներքին զորքերը ռեալ մասնակցություն են ունեցել, բայց երբեք չէի մտածի, որ կրակողներից մեկն ինքն է եղել։ Մեզ մոտ կար այնպիսի տեղեկություն, որ Ներքին զորքերից մեկը կրակել է, բայց խոսքը զոհերից Տիգրան Աբգարյանին էր վերաբերում, բայց հարցաքննությունների ընթացքում չկարողացանք սպառիչ պատասխան ստանալ։ Գ.Պետրոսյանը, ըստ էության, ընդունեց, որ կրակելու հրամանն իրենք էին տվել՝ ինքն ու Գրիգոր Գրիգորյանը։

– Նախորդ անգամ մեզ հետ զրույցներում անդրադառնալով սպանություն կատարողներին հայտնաբերելու դժվարություններին՝ ասում էիք, թե անցած 11 տարիներին գործին առնչություն ունեցող մարդիկ լքել են Հայաստանը, ինչ-որ մարդիկ էլ կասկածելի հանգամանքներում մահացել են։ Այնուամենայնիվ, հնարավո՞ր է 10 զոհերի սպանողներին էլ գտնել:

– ՀՔԾ-ի առջև կա նման բարդություն։ Ես վստահ էի, որ այդ ուղղությամբ ինչ-որ բան լինելու է, բայց որ հենց Գ.Պետրոսյանն է կատարել այդ սպանությունը, այդ հարցի վրա չէի կենտրոնացել։

Իրավապահ մարմինների կողմից չկան տեղեկություններ, որ Մարտի 1-ի գործով նախաքննական գործընթացում ներգրավված են նաև նախկին ոստիկանապեստ Հայկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը։ Նախկին այս պաշտոնյաների նկատմամբ կա՞ն մեղադրանք հարուցելու նախադրյալներ։

– Ձեր նշածներից որոշները հարցաքննվել են և շատ ծանր իրավիճակում են հայտնվել, անգամ ընդունել են այն փաստը, որ դատախազությունում գործել է շտաբ։ Սա նշանակում է, որ մեր այն մտահոգությունները, թե նախկին նախագահը գործադիր, օրենսդիր և դատական ամբողջ ապարատն օգտագործել է իր ու իր հաջորդի իշխանությունն ապահովելու համար, հաստատված է։ Անդրանիկ Միրզոյանը հարցաքննվել է, ես հիմա չեմ ուզում մանրամասներ հաղորդել, բայց կգա ժամանակը և կտեղեկանաք, թե ինչ ապօրինություններ են թույլ տրվել։

– Իսկ Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի դեպքում ի՞նչ կա։ Նրանց նկատմամբ նույնպես մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն կա՞։

– Իհարկե՝ կա մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն։ Եթե խոսում ենք ապացույցները համակարգված կեղծելու մասին, ապա բոլորը, այդ թվում՝ իրավապահները, պետք է պատասխան տան, թե կատարված կեղծիքներն ինչու են թույլ տվել։ Շատ-շատերի մասին բավարար ցուցմունքներ կան։ Ուզում եմ խոսել նաև շատ ցավոտ մի խնդրի մասին, երբ եղել են Մարտի 1-ի սպանությունները, դրանից հետո մտահոգություն է եղել, դրանք իրենց վրա վերցնելուն ուղղված գործողություններ։ Այս կապակցությամբ բարձրաստիճան մի պաշտոնյա ցուցմունք է տալիս, թե պայմանավորվածություն ունեինք, որ եթե Մարտի 1-ի սպանությունների դեպքում լուրջ խնդիրներ առաջանան, ապա Ոստիկանությունից պետք է մարդիկ լինեն, որոնք իրենց վրա վերցնեն դրանք։ Ընդ որում՝ օլիգարխների վրա պետք է դրվի նրանց վճարելու պարտականությունը, յուրաքանչյուրին՝ 200.000 դոլար։ Սա խոսում է այն մասին, որ օլիգարխները ոչ միայն մասնակից են եղել ԼՂՀ-ից բերված զինվորականներին փող բաժանելու գործընթացին, ոչ միայն նրանց թիկնապահներին զինվորական համազգեստ հագցնելու և այս կարգի գործողություններին ներքաշելու հարցում:

– Նաև տեղեկություններ կան, որ ԼՂՀ-ից բերված զինվորականների համար սնունդ են ապահովել։

– Այո՛, բավարար ապացույցներ կան, որ այդ զինվորականներին սնունդով ապահովել են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանն ու մի շարք այլ օլիգարխներ։ Նրանք բոլորն էլ հարցաքննվել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան