Ինչո՞ւ են առգրավվել Ռոբերտ Քոչարյանի 2 անձնագրերը, որսորդական հրացաններն ու 27 հազար դոլարը․ մեկնաբանում է դատախազը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստին նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը դատախազ Վահե Դոլմազյանից հետաքրքրվեց, թե ինչու են առգրավվել Քոչարյանի երկու անձնագրերն ու նույնականացման քարտը:

«Փաստաթղթերի առգրավումը իրավաչափ գործողություն է։ Նույնականացման քարտը նաև անձը հաստատող փաստաթուղթ է, դրանով պայմանավորված քննիչի կողմից այդ փաստաթղթերի առգրավումը իրավաչափ եմ համարում»,- ասաց դատախազը։

Դատարանը նաև հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված եղել 27 հազար ԱՄՆ դոլարի առգրավումը, որը պատկանում է այլ անձի․ «Խուզարկությունը կատարվել է Քոչարյանի գրասենյակում և հայտնաբերված առարկաները, քանի որ անվանական չեն, մենք գտել ենք, որ այն պատկանում է Ռոբերտ Քոչարյանին»։

Դատավորի դիտարկմանը, թե ինչ նպատակով է այդ գումարը առգրավվել Դոլմազյանը պատասխանեց, որ դա ևս գույք է համարվում, իսկ գույքի վրա եղել է կալանք կիրառելու որոշում ու հենց այդ համատեքստում է եղել առգրավումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան