Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է. պաշտպանները նոր միջնորդություն կներկայացնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում,  ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով՝ «դա պայմանավորված էր ընդհանուր  տոքսիկ ֆոնին արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ»։

«Վիճակը գնահատվել է ծանր,  ներկա պահին գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահին նույնպես ծանր վիճակում է, կատարվում է  համարժեք բուժում»,- ասաց Պետրոս Մանուկյանը։

Բժիշկը դժվարացավ նշել, թե դեռ որքան ժամանակ Մանվել Գրիգորյանը կմնա քաղաքացիական հիվանդանոցում։

«Դժվար կլինի ասել՝ ինչքան պետք կլինի։ Գոնե առաջիկա 3-4 օրը կմնա, որից հետո կորոշվի՝  բուժումը կշարունակվի՞ հիվանդանոցում՝ սոմատիկ բաժանմունքում, թե՞ այլ որոշում կկայացվի։  Այս պահի դրությամբ առնվազն 3-4 օր կգտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- ընդգծեց Պետրոս Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը գեներալի  հետ տեղի ունեցողը խոշտանգում որակեց։

«Ըստ էության, մենք զբաղված ենք Մանվել Գրգորյանի խոշտանգումների դադարեցմամբ, այլ ոչ դատական գործով։  Խոշտանգումն արդեն մեղմ բառ է դարձել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը վստահեցրեց, որ  ինտենսիվ աշխատանքներ  են տարվում։  Հունիսի 11-ին՝ հաջորդ  դատական նիստին, պատրաստվում են  գեներալին կալանքից ազատելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել։

«Եթե լինի արդար դատաքննություն, մեզ՝ որպես փաստաբանների, կմնա միայն միջնորդել, որպեսզի լսումները լինեն դռնբաց, և դուք կհամոզվեք, թե  ինչ մակարդակի գործ կա, ինչ «սպիտակ թելերով» է կարված այս գործը և դատավորին այլ բան չի մնա, քան Մանվել Գրիգորյանին արդարացնել»,- վստահեցրեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։

Իսկ առայժմ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց՝  Մանվել Գրիգորյանի վիճակն ու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հնարավորությունների բացակայությունն այս փուլում համատեղելի չեն։

 

Նելլի Մելքոնյան