«Հիմա ընդդիմություն լինելը շատ բարդ է»․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ Factor TV-ն զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

– Հեղափոխությունից հետո Դուք մարդկանց բնավորություններում փոփոխություն տեսե՞լ եք։

-Մարդկանց բնավորությունները միշտ նույնն են մնում, ուղղակի փոխվում են երևի տրամադրությունները։ Հիմա ուղղակի էդ տրամադրությունները վերադառնում են իրենց սովորական տեղը։ Այսինքն, մարդիկ, որոնք սիրում են ոչինչ չանել և սպասել, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն մի բան անի, իսկ իրենք բողոքեն, նրանք դառնում են էլի բողոքավոր, իսկ մարդիկ, որոնք ավելի նախաձեռնող են, սիրում են գործունեություն ծավալել, նրանք իրենց նախաձեռնողականության հունի մեջ են։ Ընդհանուր առմամբ հասարակության մեջ տրամադրությունները բնականոն են։ Բայց կա փոթորիկ անողների խումբը, որը մի 100 մարդ են, հիմնականում 3-4 նշանային դեմքեր են նախորդ համակարգի հետ համագործակցած կամ պաշտոններ զբաղեցրած մարդիկ, հիմնականում Ոստիկանությունում աշխատած մարդիկ։

-Վերջին օրերի ագրեսիայի աճը հասարակակա՞ն երևույթ է, թե՞ քաղաքական։ Այսինքն, էդ ագրեսիան նախկինների ու ներկաների կռի՞վ է, թե հասարակության տարբեր շերտերի։

-Հասարակության մեջ ագրեսիայի աճ չկա, կա ագրեսիա որոշ մարդկանց մեջ։ Օրինակ էդ տղան (ակտիվիստ Վարդան Հարությունյանը) իրեն ամբարտավան դրսևորեց Հրանտ Մարգարյանի հանդեպ, և իհարկե, մարդիկ, որոնք կոչ արեցին նրան բռնության ենթարկել, մի քանի հոգի են, որոնք ստեղծում են էդ փոթորկի տպավորությունը։ Ես օրեր առաջ Վայոց ձորի մարզում էի հետազոտական աշխատանքների նպատակով, գյուղերում էի, մարդիկ իրենց բնականոն գործին էին, ապրում են, շատ դեպքերում չգիտեն, որ էստեղ էդպիսի բաներ կան, եթե ինտերնետ չեն մտնում։ Մարդիկ իրենց գործին են, վախացնողներ չկան, ամեն շրջանի վախացնողը չկա, Էջմիածնում Մանվելը չկա, Սյունիքում Լիսկան չկա։ Հասարակության մեջ ավելի շատ հանգստություն կա, քան՝ ագրեսիա։ Ագրեսիան ստեղծում են առանձին մարդիկ իրար միջև ինչ-որ հարաբերություններ պարզաբանելով և դրանց հասարակական բնույթ հաղորդելով։

-Բայց աղմուկը մեծացել է, և վարչապետն այսօր ստիպված եղավ արձագանքել դրան սևազգեստ մարդկանց զսպելու ձևով։

-Այո, աղմուկը մեծացավ, անհիմն ձևով մեծացավ և փաստորեն էդ աղմուկի շարունակությունն էր վարչապետին արձագանքը։ Եվ էդ նույն մարդիկ, որոնք փորձում են հասարակական համակեցությունը ապակայունացնել, ես չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ էդ սևազգեստ մարդկանց շարժում սկսելը, բայց ես հավատում եմ նրանց։ Էդ մարդկանց բացասական կողմը ո՞րն է՝ իրենք դեստրուկտիվ են, կառուցողական, ստեղծարար ոչինչ չեն անում։

-Այսինքն, իրենք ընդդիմություն չե՞ն։

-Ծիծաղելի է էդ մարդկանց ընդդիմություն անվանել, և, ընդհանրապես, հիմա ընդդիմություն լինելը շատ-շատ բարդ է։ Այսինքն, լինել նախկին իշխանություն և դուրս գալ փողոց և կոմիկական ակտիվիզմով զբաղվել․․․ Իրենց արածն ավելի շատ կոմիզմ է։ Ակտիվիստը Մաշտոցի պուրակի էրեխեքն էին, նրանք հասարակության հանրօգուտ խնդիրն են լուծում, էս մարդիկ ի՞նչ խնդիր են լուծում, 10 մարդու սպանության մեջ մեղադրվողի պաշտպանությամբ են զբաղվում․․․

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: