Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարան էին եկել Արցախի դրոշներով։ Լրագրողների հարցին՝ արդյոք այս քայլով ԲՀԿ-ական պատգամավորները ակցիա՞ են իրականացնում, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, մենք պետք է այդ հարցը ազգովի բարձրացնենք։ Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան միասնական որոշում կայացնեն․ դա մեր ընդհանուր խնդիրն է։ …

