«Իշխող կուսակցության փոխնախագահը հայերին ու հույներին կոտորած թուրք ոստիկանին համարում է իր պապը». Կարո Փայլան

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիի սկանդալային հայտարարությանը. գրում է ermenihaber-ը:

Ջանիքլին գովերգել էր թուրք ոստիկան Թոփալ Օսման Աղայի իրականացրած կոտորածները քեմալական շարժման ժամանակ: Այդ ջարդերին զոհ էին գնացել բազմաթիվ պոնտոսցի հույներ, հայեր և քրդեր։

«Նուրեթթին Ջանիքլիի կողմից  գովերգվող  Թոփալ Օսմանը մի ավազակախմբի ղեկավար էր, որը կոտորել էր Սև ծովի հույներին և հայերին, ինչպես նաև Քոչգիրում ապրող քրդերին։ Իսկ Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրու Բեյին սպանելու համար խորհրդարանը նրա նկատմամբ մահապատժի որոշում էր կայացրել։ ԱԶԿ-ական Ջանիքլին, ոճրագործին և ավազակին համարում է իր պապը», -ասել է հայ պատգամավորը։

Նշենք, որ Ջանիքլին նախկինում զբաղեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը։