Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները ռիսկեր են պարունակում ՀՀ-ի համար. Վարդան Ոսկանյան

Լուրեր

07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին, հատկապես՝ այն զարգացումները, որոնք կապված են հարևան Իրանի հետ: Իսկ այս հարթության մեջ մենք ունենք բավական հետաքրքիր, որոշ դեպքերում՝ անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Այս համատեքստում, ըստ իրանագետի, Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից կարևոր են Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որովհետև դրանք ուղղակի կամ անուղղակի ազդում են նաև Հայաստանի ներսում որոշակի գործընթացների վրա։

Վարդան Ոսկանյանը թվարկեց Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա խնդիրները՝ հռետորաբանության բավական բարձր լարում, անհանգստացնող գործողություններ, պարբերաբար հնչում են տարածաշրջանում ԱՄՆ-ի զորքերի թվի ավելացման սպառնալիքներ, տեղի են ունենում դրան միտված գործողություններ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարվում է ահաբեկչական կառույց և այլն:

«Մենք՝ իրանագետներս, բազմիցս զգուշացրել ենք, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված հատկապես Հայաստան-Իրան առևտրաշրջանառության, բիզնես գործարքների հետ։ Սկզբում խնդիր ծագեց Իրանի քաղաքացիների հայաստանյան բանկային հաշիվների հետ, և առանձնապես լրատվություն չտարածվեց, թե ինչպես կարգավորվեց այդ խնդիրը և արդյո՞ք կարգավորվեց»,- նշեց Ոսկանյանը:

Իրանագետը հիշեցրեց, որ վերջերս մտահոգության տեղիք տվող հայտարարություն տարածեց նաև հայկական բանկերից մեկը: «Պաշտոնական հայտարարությունից բխում էր, որ Իրանի հետ, ըստ էության, ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ: Իսկ գիտեք, թե բեռնափոխադրումների հարցն ինչպիսի կենսական կարևորություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը»,- նշեց նա:

Վարդան Ոսկանյանը վստահեցրեց՝ չի ցանկանում թանձրացնել գույները կամ ուռճացնել իրավիճակից բխող ռիսկերը. «Բայց այդ ռիսկերը կան և դրանք պետք է կառավարել»։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հայ հասարակությունը, մեր երկիրն ընդհանրապես զբաղված է հիմնականում ներքաղաքական կամ անգամ կենցաղային մակարդակի զանազան խնդիրների քննարկումներով. «Արդյունքում մեզ համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գործընթացների մենք ուղղակի անհաղորդ ենք մնում կամ հաղորդ ենք մնում միայն որոշում կայացնողների վրա ազդեցություն չունեցող փորձագետների մակարդակով»:

Վարդան Ոսկանյանը Հայաստանի համար ևս մեկ վտանգ է համարում Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Նրա խոսքով՝ այդ ռիսկերը կապված են ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ, գլխավորապես, ուղեկցող քարոզչական աշխատանքի հետ:

«Վաղը մեկնարկելու է զորավարժություն՝ «Անխախտ եղբայրություն 2019»: Միայն անվանումը հերիք է՝ հասկանալու համար, թե ինչպիսի քարոզչական ճնշում է կիրառվում մեր դեմ այդ զորավարժությունների անվանման միջոցով իսկ: Բացի այդ՝ զորավարժություններն ուղեկցվում են քարոզչական բնույթի զանազան սադրանքներով, որոնց նույնպես մենք, կարծես, չենք հետևում և ականջալուր չենք լինում»,- ասաց իրանագետը: