Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման առարկա չէ. Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Յուրաքանչյուր բանակցութունից առաջ և հետո Հայաստանը սերտորեն աշխատում է Արցախի ղեկավարության հետ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Արցախին տեղեկություններ տրամադրելու հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք հստակ ձևաչափ ունենք միասին աշխատելու, որն արտահայտում է նաև այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանն ու որոշիչ ձայնին այս գործընթացում»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին թեև բարդ, բայց սկզբունքային հարց է։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ եղե՞լ են դրվագներ, որոնցից Արցախը տեղյակ չի եղել, Մնացականյանը նշեց՝ Արցախն ունի իր դիրքորոշումներն ու մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Բակո Սահակյանի և Մասիս Մայիլյանի կողմից։

Նախօրեին, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ Արցախի իշխանություններին ինքն է փոխանցել փաստաթղթեր այն մասին, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում։

Հայաստանի վարչապետի այս հայտարությանը հետևեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի արձագանքը տեղական լրատվամիջոցներից մեկին, որտեղ Արցախի նախագահը, ըստ էության, հերքեց Փաշինյանի հայտարարությունը, թե նախկին իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին:

Ինչ վերաբերում է «հողերը ծախելու» մասին վերջին շրջանում անընդհատ քննարկվող հարցին, նախարարը շեշտեց՝ «հողեր ծախելու» հարցն ընդհանրապես քննարկելու հարց չի։

Մանրամասները՝ տեսանյութում։