ՀՀ դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են՝ «Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

 

Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները վերացված լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների պատշաճ իրականացման հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

 

Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված է: Մասնավորապես  չեն արձանագրվել պահվող անձանց խցերում քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու, այդպիսով ՔԿՀ ծառայողներին խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկումն անհնարին դարձնելու երևույթներ։ Բացի այդ, լուծվել է նաև ՔԿՀ բնակելի խցերում անձանց գերբնակեցվածության խնդիրը: Չնայած ստուգման պահին առանձին խցերում եղել են նախատեսվածից ավելի թվով պահվող անձինք, սակայն պայմանավորված ՔԿՀ-ում սկսված վերանորոգման աշխատանքներով, այն կրել է ժամանակավոր բնույթ: Վերանորոգման միջոցով մասամբ լուծվում է նաև նախորդ ստուգմամբ արձանագրված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ ոչ բարվոք վիճակը որոշակիորեն բարելավելու խնդիրը:

 

Չնայած այս արդյունքներին՝ կրկնակի ստուգման ընթացքում արձանագրվել են այլ բնույթի թերություններ ու խախտումներ:

 

Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու  գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի համապատասխան որոշմամբ պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն և անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտական հետազոտություն: Մինչդեռ՝ ստուգմամբ պարզվել է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել: Ակնհայտ է, մինչդեռ, որ սահմանված այս պարտավորությունների կատարումն ուղղակի բխում է ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքից:

 

ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

 

Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ կապված:

 

Արձանագրված խախտումներրը քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

 

Նմանատիպ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, որոնք ուղղված են նաև կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների ապահովման նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, շարունակվելու են՝ կրելով պարբերական և անակնկալ բնույթ: ՀՀ դատախազությունը հետևողականություն է ցուցաբերելու ՔԿՀ-ներում իր կողմից արձանագրված խնդիրների վերացման հարցում՝ ըստ արդյունքների ձեռնարկելով կոնկրետ իրավիճակից բխող դատախազական ներգործության համարժեք գործիքներ»,- ասված է հաղորդագրությունում: