Խաչատրյանի մրցույթը շատ լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մշակութային պետություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։

«Մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և կազմակերպիչներն օրը սկսեցին Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մեծ կոմպոզիտորի շիրմաքարին։ Այնուհետև եղան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով մեծն Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը։

Երաժշտական այս իրադարձության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ Խաչատրյանի մրցույթը խոշոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Մեր հայրենակցի, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը միջազգային հանրությանն անընդհատ ներկայացնելու խնդիր ունենք, ինչի համար էլ ստեղծվել է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Ըստ տիկին Ղազարյանի՝ մրցույթն օգնում է, որպեսզի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներն իրենց երկացանկում ընդգրկեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչը նրանք հետագայում կատարում են տարբեր հարթակներում։ Արմենուհի Ղազարյանն ընդգծեց, որ մրցույթը տարեցտարի մեծացնում է մասնակիցների աշխարհագրությունը, բացի այդ, ընդլայնվում են նաև մասնագիտությունները, մասնավորապես, դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններին տարիների ընթացքում գումարվել են նաև դիրիժորությունն ու վոկալը՝ ընդգրկելով բոլոր այն ուղղությունները, որ ստեղծագործել է Արամ Խաչատրյանը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ անցած 15 տարիները հնարավորություն են տալիս ասելու, որ Արամ Խաչատրյանի ժառանգությունը ներկայացնող մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների ընտանիքում և պատվով ներկայացնում է մեր երկիրը, մեր կատարողական արվեստը։ «Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մշակութային պետություն, պետություն, որն ունի հարուստ ժառանգություն, և որի հայացքը միտված է դեպի ապագան։ Կարծում եմ, որ դեռ շատ երկար տարիներ մեր մրցույթը կբացահայտի երաժիշտների, որոնք մեծ դեր կունենան համաշխարհային երաժշտության ոլորտում։ Խաչատրյանի մրցույթն անցած տարիների ընթացքում բացահայտել է այսօր արդեն մեծ համբավ վայելող այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նարեկ Հախնազարյանը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Ֆյոդոր Ռուդինը, Յարոսլավ Նադրժիցկին և այլք»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։

Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը ներկայացրեց ժյուրիի կազմը, որում ընդգրկված են մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։ Մաեստրո Պապյանը նշեց, որ ժյուրին առաջնորդվելու է արդարության և անաչառության սկզբունքով, չափանիշներ, որոնցով ղեկավարվում է յուրաքանչյուր մասնագիտական ժյուրի, յուրաքանչյուր փորձառու երաժիշտ։

Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ վիճակահանություն, և որոշվեց, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու մասնակիցները։

Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Խաչատրյանի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Խաչատրյանի անվան եռյակը և դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին մասնակցելու է 12 երկրի մոտ երեք տասնյակ երիտասարդ դաշնակահար։ Նրանց պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է և իրականացվում է միջազգային չափանիշներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում: