ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի մեկնարկին հայտարարվեց նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազարութունների պաշտոնապես դադարեցվելու մասին: Նիստին առաջարկվեց քվեարկությունը փակ անցկացնել: Ձայների մեծամասնության որոշմամբ՝ քվեարկությունը փակ կարգով կանցկացվեն: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածու կա. ԵՊՀ ռեկտորի նախկին տեղակալ Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։

