ԱՄՆ ՌԾՈՒ նոր ռազմանավը հայազգի գործչի անունով կկոչեն

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱՄՆ Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատարությունը որոշել է նոր ռազմանավը (Arleigh Burke-class guided missile destroyer) կոչել հայկական ծագումով ամերիկացի հայտնի պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսի (Իգտատոսյան) անունով:

«Ամբողջ կյանքն ԱՄՆ ՌԾՈՒ-ին նվիրած 98-ամյա հայի անունով նավի անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում»,- գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Defenseworld.net պարբերականը:

Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է Գլենդեյլ քաղաքում, Հովսեփ Իգնատիոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում, որոնք ԱՄՆ են գաղթել Արևմտյան Հայաստանից:

1944 թվականին երիտասարդ լեյտենանտն ԱՄՆ ռազմաստրատեգիական 7-րդ նավատորմի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային լայնածավալ գործողությանը, մինչև 1945 թվականը մասնակցել ճապոնացիների դեմ մարտերին, իսկ Կորեական պատերազմի տարիներին զբաղվել թերակղզու ծովային շրջափակման ռազմավարության մշակմանը:

1961 թվականին Իգնատիուսը զբաղեցրել է ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մի քանի տարի անց՝ նախագահ Լինդոն Ջոնսի պաշտոնավարման օրոք, նա ստանձնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի քարտուղար-նախարարի պաշտոնը՝ այն զբաղեցնելով մինչև 1969 թվականը: