Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց բավականին թեժ։ Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը քաղաքապետին մեղադրեց ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նա նաև բանավեճի առաջարկ արեց քաղաքապետին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հակադարձեց՝ «Ժամանակը շփոթել եք, ընտրություններ չեն հիմա, ի՞նչ բանավեճի մասին է խոսքը»։ Ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը պնդեց․ «Չեմ շփոթում, շփոթում է ավագանու …

