Դատավորներն ամեն օր վեթինգի են ենթարկվում. «Իմ քայլի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ․

– Երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հրաժեշտի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀ–ին տրվող ֆինանսավորումը կկրկնապատկվի: Սա ինչի՞ արդյունք է։

– Առաջին հերթին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վերջին մեկ տարում ապրել են շատ մեծ վերելք: Նախ՝ պայմանավորված նրանով, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունն արժանացել է միջազգային հայտնի խաղացողների կողմից շատ բարձր գնահատականի, բացի այդ՝ Հայաստանն անցկացրեց շատ թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ, որոնք աննախադեպ էին նորագույն պատմության մեջ։ Հենց այս հանգամանքներն էլ թույլ են տալիս Եվրամիությանը համոզված լինել, որ այն ծրագրերն ու առաջարկությունները, որոնք ներկայացնում են և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը, համապատասխանում են պետության շահերին և բխում են ժողովրդի շահերից։

– Ի՞նչ նպատակով են այդ միջոցներն օգտագործվելու։

– Առաջնահերթությունները դատական համակարգում բարեփոխումներն են, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը։ Սրանք հիմնական ուղղություններն են, բայց, իհարկե, այլ ծրագրեր ևս կարող են լինել։

– Ինչ եք կարծում՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում իշխանությունը չի՞ հապաղում։

– Գոյություն ունի երկու մոտեցում. առաջինը՝ հեղափոխական, կտրուկ, առանց որևէ անցած համակարգեր հաշվի առնելով՝ ուղղակի կտրել սուր դանակով: Երկրորդ մոտեցումն այն է, երբ դա արվում է առանց ցնցումների, խորհրդակցոություններով՝ հաշվի առնելով միջազգային և տեղական փորձը: Մենք ընտրել ենք երկրորդ ճանապարհը: Հայաստանը շատ բարդ տարածաշրջանային իրավիճակում է, և ապակայունացնելը կամ կտրուկ քայլերի դիմելը կարող է բերել լուրջ հետևանքների։

– Բայց վարչապետը մայիսի 20-ին խոսում էր կտրուկ միջոցների, ընդհուպ՝ վիրահատական միջամտությունների մասին:

– Չեմ կարծում՝ հակասություն կա: Աշխատանք է տարվում արդեն մեկ տարի, վարչապետն ամեն ինչից տեղյակ է։ Եթե նա ասում է, որ պետք է կտրուկ դա անել, չի նշանակում՝ պետք է մտնել և ջնջել ամեն ինչ՝ խաղալով մարդկանց ճակատագրերի հետ։ Համընդհանուր վեթինգ հիմա էլ իրականացվում է։ Վեթինգ ամեն օր տեղի է ունենում, դատավորներն ամեն օր վեթինգի են ենթարկվում։

– Մայիսի 20-ին ձեր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցը հայտնեց, որ վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է և դրվելու է հանրային քննարկման։ Ի՞նչ եղավ այդ նախագիծը, այն քննարկվե՞լ է Վենետիկի հանձնաժողովի հետ։

– Ինչպես արդեն ասացի՝ կուլիսային մեծ աշխատանքներ են տարվում, փորձարկվում են տարբեր մեթոդներ։ Մենք դեռևս չենք փակել դուռը, որ կարող է վեթինգի մասին օրենք ունենանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան