«Տպավորություն է, որ ԳՈՒՄ-ի շուկայում պամիդոր են ընտրում»․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ դատավորների վեթինգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Դաշնակցությունը հեղինակներից մեկն է երեկ 7 քաղաքական ուժերի հրապարակած հայտարարության, ըստ որի նոր իշխանությունը անթաքույց փորձում է ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան։ Հայտարարության հեղինակները դժգոհում են նաեւ այն բանից, որ քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ արգելափակվում են դատարանները, խոչընդոտվում է դատավորների եւ փաստաբանների աշխատանքը։ Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ իրենք ոչինչ չունեն դատական համակարգը բարեփոխելու նոր իշխանության ձգտումների դեմ։

«Բայց մենք շատ հստակ ասում ենք, որ այս ճանապարհը, որ ընտրել է իշխանությունը, սա դատական համակարգը բարեփոխելու անվան տակ դատական համակարգը պատժելու եւ վաղը մյուս օրը խամաճիկ դատարաններ ունենալու պրոցես է»,-զգուշացնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ պարոն Սաղաթելյանի՝ իշխանությունը աչքը շինելու փոխարեն ունքն է հանում՝ եթե կան կոռումպացված դատավորներ, նրանց հանդեպ պետք է կիրառվի օրենքը եւ ոչ թե իշխանության քմահաճույքը։

«Վերջերս լսում էի իրենց պատգամավորներից մեկին, ասում էր՝ նայելու ենք՝ որ դատավորը լավն է, իրան պահելու ենք, որը վատն է՝ ասելու ենք՝ գնա տուն։ Տպավորություն է, որ ԳՈՒՄ-ի շուկայում պամիդոր են ընտրում, սա լավ է թող մնա, սա վատն է, դնում ենք մի կողմ, էսպես դատական համակարգ չեն կառուցում, ո՞վ է որոշում էդ չափանիշները, ո՞վ է որոշում ով է կոռումպացված։ Այսինքն, որ դատավորը մի քիչ անկախ լինի, կարող են իրեն ասել՝ դու կոռումպացված ես, ցտեսություն քեզ։ Որ մի դատավորը իշխանության կամքն ու ցանկությունը չկատարի, կարող են ասել՝ ցտեսություն»,-պարզաբանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Եթե իշխանությունները շարունակեն նույն մեթոդներով բարեփոխել դատական համակարգը, Դաշնակցությունը եւ հայտարարությունը ստորագրած մյուս 6 քաղաքական ուժերը օրենքի սահմաններում անելու են ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը վիժեցնեն․ «Գործողությունների մասին կխոսենք առաջիկայում, գործընկերների հետ քննարկել ենք մի քանի տարբերակներ, բայց քանի որ ընդհանուր վերջնական համաձայնություն չունենք, ձեռնպահ կմնամ հրապարակել այդ գործողությունները։ Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի սրա դիմացն առնենք, որովհետեւ սա այն ճանապարհը չէ, որով հնարավոր է իրական լուրջ հաջողության հասնեն»։

Պարոն Սաղաթելյանը համաձայն է, որ այսօրվա իշխանությունը լուրջ հեղինակություն ունի ժողովրդի մեջ, սակայն այդ հեղինակությունը չպետք է ծառայեցնի իր անձնական նպատակներին։ Դաշնակցությունը ոչ մի վախ չունի, որ վերջին ընտրություններում հավաքել է ընդամենը 4 տոկոս քվե, դա նրա կշիռը չի քցում։

«Մենք ունենք 130 տարվա պատմություն, ունենք անցած ճանապարհ, էս տարիների ընթացքում շատերն են եկել ու գնացել, բայց Դաշնակցությունը կա, շարունակում է գործել եւ էդ ընտրությունների արդյունքով չի պայմանավորված Դաշնակցության քաղաքական կշիռը Հայաստանում։ Եվ սա իշխանությունների քաղաքականությունն է՝ դուք 4 տոկոս եք հավաքել, խոսեք 4 տոկոսի սահմաններում, էն մյուս կուսակցությունները մեկ տոկոս են հավաքել, ընդհանրապես թող չխոսեն, ժողովուրդը մեզ է վստահել, ինչ ուզենք, կանենք։ Էդպես չի։ Էնպես պետք է անեն, որ մեր ժողովուրդը ընդամենը մի քանի ամիս հետո չասեն՝ սխալվել ենք»,-զգուշացնում է դաշնակցական գործիչը։

Պարոն Սաղաթելյանը վստահեցնում է, որ 7 քաղաքական ուժերի հայտարարությունը ոչ մի կապ չունի Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի լսվելիք գործի հետ։ Իշխանություններն են փորձում ամեն քննադատություն կապել նախկինների հետ։ Գերագույն Մարմնի ներկայացուցիչը պնդում է՝ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, իրենք դա կդիտարկեն իբրեւ ճնշում Սահմանադրական դատարանի նախագահի հանդեպ, ինչպես դա արեցին ԲԴԽ անդամների հանդեպ։

«Որքան ուզում ա ասեն, որ ճնշումներ չի եղել, ակնհայտ է, որ ճնշումներ են եղել։ Ու ձեւավորել են իրենց սեփական ԲԴԽ-ն։ Ու էս է ճանապարհը, վաղը փորձելու են ձեւավորել իրենց սեփական ՍԴ-ն»,-ասում է պարոն Սաղաթելյանը։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը արտախորհրդարանական 7 քաղաքական ուժերի մտահոգությունները չի հասկանում՝ ինչպե՞ս է իշխանությունը ձեւավորելու սեփական Սահմանադրական դատարանը, եթե դատավոր ընտրելու համար նրան անհրաժեշտ է նաեւ ընդդիմադիր ուժերի ձայները։

«Եթե փորձ արվի, էս պետությունը կվերածվի այն պետության, որից մենք հրաժարվեցինք։ Այսինքն, գիտակցությունն իշխանության մոտ շատ բարձր է հասկանալու համար, որ նախկին իշխանությունները ձեւավորել էին սեփական դատարաններ, սեփական դատավորներ։ Եթե նույն ճանապարհով գնա գործող իշխանությունը, կունենանք այն հետեւանքները, ինչ ունեցանք անցած տարի գարնանը»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Ըստ պարոն Բաղդասարյանի, եթե հիշյալ 7 քաղաքական ուժերը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ են տեսնում, ուրեմն դրանք քրեորեն պատժելի արարքներ են, կարող են դիմել դատարան․ «Եթե էդ գործընթացներն առկա չեն, ուրեմն սրանք սոսկ խոսքեր են, որն ասում են պահի տակ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»։

Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ դատական համակարգի հանդեպ պետք է կիրառվի վեթինգ։ Նոր իշխանությունները չեն կարող քայլել այն դատավորների հետ, որոնք թաթախվել են կոռուպցիայի մեջ, այդ դեպքում ոչ մի բարեփոխում արդյունք չի ունենա։

«Փոխվել ա պետության օրենսդիր մարմինը, փոխվել է գործադիր մարմինը, սակայն դատական համակարգը, դատական իշխանությունը մնացել են նույն մարդիկ։ Այսինքն, իրենք, ինչպես վարչապետն էր ասում, փնտրում են, թե ով կդառնա իրենց տեր։ Երբ որ հասկացնում ես, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, մարդիկ շփոթմունքի մեջ են, իրենք չեն հասկանում ոնց օգտագործեն իրենց անկախությունը»,-բացատրում է իշխանական պատգամավորը։

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ իշխանությունը չի կարող հրաժարվել վեթինգից։ Նախ պետք է լինի վեթինգի մասին օրենքը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է այն իրականացվելու։

Մանրամաները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան