Հույս ունենք, որ մեր կողմից ստեղծված որոշ զինատեսակներ ՆԱՏՕ-ի երկրները մեզնից գնեն. Սամվել Հարությունյան

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կստեղծվի հայ- չինական համատեղ լաբորատորիա:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ դա կարվի Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի բազայի հիման վրա:

«Կան սեյսմիկ անվտանգության համաշխարհային ցանցեր: Դրանք ստեղծել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, մենք ցանկանում ենք բոլոր ցանցերին այս կամ այն ձևով անդամակցել: Ռուսաստանի հետ շատ հաջողությամբ աշխատում ենք, այժմ էլ Չինաստանի հետ ենք համագործակցում, ստորագրել ենք հուշագիր, համաձայն որի, սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող 10-ը նոր կայաններ կկառուցվեն Գյումրիում ու Սպիտակում»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նա նաև անդրադարձավ կոմիտեի կողմից ռազմական ոլորտում ֆինանսավորած ծրագրերին՝ նշելով, որ դրանց թիվը հասնում է ավելի քան 30-ի:

«Կարծում եմ, որ առաջիկա մեկ, երկու տարում հետաքրքրիր զարգացումներ կլինեն ռազմական ոլորտում՝ կապված մեր մասնագետների հաջողությունների հետ: Այսինքն՝ նոր զինատեսակներ և այլն: Մեր կողմից ֆինանսավորված ծրագրերը տարբեր ոլորտներին են վերաբերում՝ ֆիզիկատեխնիկական, քիմիակինեսաբանական խնդիրների լուծում, նորագույն տեխնոլոգիական լուծումներ և այլն: Ունենք լուրջ հաջողություններ, ստեղծված են համակարգեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մեր բանակի համար, այլև զարգացած ռազմական ենթակառուցվածքներ ունեցող երկրներն են հետաքրքրված դրանցով: Հույս ունենք, որ մոտ ապագայում որոշ զինատեսակներ, որոշ տեխնիկա, որոնք մեր կողմից են ստեղծվել, հնարավոր է ՆԱՏՕ-ի երկրները մեզնից գնեն»,- ասաց Հարությունյանը: