Սոցապծառայության ղեկավարը նոր տեղակալ ունի

Լուրեր

29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապոհովության ծառայության ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել Արամ Պետրոսյանը: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին սոցապծառայությունից:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ 2019 թվականի հուլիսի 25-ից Արամ Պետրոսյանը նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ»,- տեղեկացրեցին կառույցի լրատվական ծառայությունից:

Աշխատանքի և սոցիալալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ Արամ Պետրոսյանը մինչ այս նշանակումը զբաղեցրել է նախարարության Իրավական ապահովման բաժնի պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս է՝ Սոցիալական ապահովության ծառայությունը աղմուկի կենտրոնում էր: Լարված իրավիճակ էր ստեղծվել ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի, արդեն նախկին տեղակալ Արսեն Օհանյանի և գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի միջև: Արդյունքում Արսեն Օհանյանն ազատվեց աշխատանքից:

Աշխատակիցները ֆեյսբուքում գրառումներ էին կատարում՝ տեղեկացնելով, որ Սուրեն Ղամբարյանն անառողջ մթնոլորտ է ստեղծել կառույցում: Վերջինս թեմային անդրադառնալ չի ցանկանում:

Նարեկ Կիրակոսյան