Վանաձորի Մշակույթի պալատի խնդիրներն անվերջանալի են թվում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատը վթարային վիճակում է: 1950-ական թվականներին կառուցված շենքում Մշակույթի պալատը գործել է մինչև 1988 թվականը, իսկ երկրաշարժի ժամանակ՝ վթարվել: Տարիներ անց՝ 2006-2007 թվականներին, Մշակույթի պալատը վերանորոգվել ու հանձնվել է Լոռու մարզպետարանի, այնուհետև՝ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությանը: Քաղաքապետարանն էլ 2006 թվականից շենքը տրամադրել է «Հորովել» երգի-պարի անսամբլին՝ ի պահ:

Շահագործումից 3 տարի անց շենքի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել: զԿոյուղու հետ կապված խնդիրներն ի հատ եկան, այնուհետև պատուհանները, հետո տանիքի խնդիրներ: Տանիքից անընդհատ կաթում էր, անցած տարի քաղաքապետարանը ջրատարները վերանորոգեց, կաթոցները գրեթե անցան, բայց տանիքը փոխելու ընդհանուր խնդիր ունենք: Հիմա փոքր միջոցներով կարողանում ենք կարգավորել, բայց սեփական ուժերով հնարավոր չի խնդիրը հիմնովին լուծել: Տանիքի թիթեղները, հատկապես՝ բեմի հատվածում, մաշված ու ժանգոտած են: Կոյուղին էլ ամբողջական վերանորոգման կարիք ունի. կոյուղագիծը գնում է՝ չգիտենք, թե ուր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Արմեն Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը կարող է լուծել միայն Կառավարությունը, քանի որ համայնքն այդքան գումար չի կարող ներդնել, որպեսզի շենքը բոլոր խնդիրներից ազատվի:

Իսկ մինչ այդ, նոր խնդիրներ են առաջացել՝ շենքի դիմային ձախ կողմի առաջին 3 սյուները սկսել են թեքվել: Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ են, իրենք էլ խնդրին լուծում տալու համար դիմել են Կառավարություն, պատասխանի են սպասում:

«Տեսնենք՝ հրատապ միջոցներ կհատկացնե՞ն, որ նաև մեր կողմից որոշակի ֆինանսավորմամբ հարցը լուծվի: Շուրջ 24 միլիոն դրամ է անհրաժեշտ սյուների ամրակայման ու հիմքերի ամրացման համար: 2000-ական թվականներին շենքը վերականգնվեց, սակայն կամարաշարերի մասը բաց են թողել, պարզվում է՝ ժամանակին սյունաշարերի տակի հիմքերը չեն ամրացրել: Ուսումնասիրություններ պետք է արվեն, և հիմա, երևի, սկսվել է ինչ-որ տեղից ջուր քաշել: Եվ քանի որ հիմնական շենքն ամրացված է, այնտեղ նստվածքի խնդիր չունենք, բայց այս մասը, որ թույլ է, սկսել է նստվածք տալ: Եթե քայլեր չձեռնարկենք, շատ վտանգավոր կլինի»,- ասաց նա:

Մշակույթի պալատում ձմռան ամիսներին խնդիրներն ավելանում են: Գոյություն ունեցողին գումարվում է նաև ջեռուցման հարցը: Շենքն ամբողջությամբ ջեռուցելու հնարավորություն չկա, կաթսայատունը հին է, արդյունքում գազի ծախսը հասնում է ահռելի գումարների:

«Ոչ մեկս ի վիճակի չի այդքան գումար վճարել ջեռուցման համար՝ ո՛չ մենք, ո՛չ էլ համայնքը: Համակարգը պետք է նորացվի: Ձմռանն ահավոր ցուրտ է լինում: Էլեկտրականությամբ մի քանի սենյակներ ենք ջեռուցում և վերջ, իսկ դահլիճը չի գործում: Բայց ամբողջ տարի աշխատում ենք»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Նա հավելեց, որ շենքային պայմաններից բացի՝ Մշակույթի տունը նաև տեխնիկապես նորացվելու կարիք ունի. «Խնդիրները շենքում շատ են, անգամ բեմական խնդիրներ կան: Չկա այնպիսի լուսային ու ձայնային տեխնիկա, որ բավարարի թեկուզ մեզ՝ հորովելցիներիս: Մենք ամեն համերգի ժամանակ տեխնիկա ենք վարձակալում կամ ընկերներից ենք խնդրում, որպեսզի լավ հնչողություն ստանանք: Նաև լուսային խնդիրներ ունենք»:

Տաթևիկ Ղազարյան