Ազգային ժողովի երրորդ փոխնախագահը պետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, որովհետև այն մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում: Այս մասին այսօր խորհրդարանում Factor.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հիշեցնենք՝ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանից» առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Թե ով կընտրվի ԱԺ …